Ոստիկանության Կոտայքի բաժնում մայիսի 23-ի հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 41-ամյա Ջիվան Հ.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























