«Աղջիկների երկիր շարժման հիմնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մայիսի 25-ին աշխատանքային քննարկում տեղի կունենա, որի  նպատակն է` ամփոփել այդ ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված գործունեությունը եւ մշակել հետագա անելիքները:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը կմասնակցի ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ գործակցությամբ: