Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3902 նոր դեպք: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է ՌԻԱ-ն:

Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 22-ին՝ 3712 դեպք:

Նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 235 դեպք:

Այդպիսով, Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 475 674-ի, մահացել է 27 192 մարդ: Ապաքինվել է ավելի քան 392 000 մարդ: