Իսրայելում առաջին անգամ մեղադրանք են առաջադրել գիտակցաբար կորոնավիրուս տարածելու համար: 24-ամյա Յոհայ Հադադին մեղադրանք է առաջադրվել Իսրայելի ՔՕ 218-րդ հոդվածի համաձայն:
Գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել սեպտեմբերի 25-ին: Հադադը քաջ գիտակցել է, որ վարակված է եւ պարտավոր է երկու շաբաթ ինքնամեկուսանալ, սակայն հոկտեմբերի 1-ին նա մասնակցել է երկույթի՝ վտանգի տակ դնելով այլ մարդկանց առողջությունը: Տարածքում գտնվել է ավելի քան 20 մարդ, նրանց մեծ մասը եղել է առանց պաշտպանիչ դիմակների:
Իսրայելի ՔՕ 218-րդ հոդվածը («հիվանդության տարածում») նախատեսում է 3 տարվա ազատազրկում անփութությամբ հանցանքի կատարման համար եւ մինչեւ 7 տարվա ազատարզրկում այն դեպքում, երբ հանցանքը միտումնավոր է կատարվել:





























