Փորձում են ցեղասպանություն անել թուրք-ադրբեջանական ուժերով, բայց չեն հաջողելու: Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի խոսքը:
«Փորձում են ցեղասպանություն անել թուրք-ադրբեջանական ուժերով, բայց չեն հաջողելու։ Սա լայնամասշտաբ պատերազմ է, որը մենք հաղթելու ենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։





























