ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի հարձակմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու վրա։

«USCIRF-ը մտահոգված է, որ Ղազանչեցոց եկեղեցին լրջորեն վնասվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետեւանքով, եւ կոչ է անում պահպանել պաշտամունքի վայրերն ու կրոնական օբյեկտները, հատկապես ներկայիս բռնության պայմաններում»,- նշված է «Թվիթերում» հրապարակված հանձնաժողովի հաղորդագրությանն մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶՈՒ-ն հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Ավելին՝ երբ օտարերկրյա լրագրողները փորձել են նկարահանել հարվածի հետեւանքները, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ է գնդակոծել եկեղեցին, ինչի հետեւանքով լրագրողները վիրավորվել են։