Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան: Այս մասին հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ավելի վաղ կայացել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։