Ադրբեջանը փորձել է հրադադարն օգտագործել իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Այդ մասին Թվիթերում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոնեն:

«Ադրբեջանն անտեսել է հումանիտար հրադադարն ու փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Դա զարմանալի չէ, եւ դա պետք է լինի տագնապալի ահազանգ ԱՄՆ-ի ու մեր միջազգային դաշնակիցների համար»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ից հրադադարի պայմանավորվածություն էր ձեռքբերվել: Չնայած դրան՝ ադրբեջանական ԶՈւ-ն շարունակել է հրետակոծել Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի այլ բնակավայրերը: Նաեւ ձեռնարկվել է Հադրութում դիվերսիոն ներխուժման փորձ, որը հաջողությամբ կասեցվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից: