Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ եւ ընդգծել է, որ կողմերը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմի մասին վերջին համաձայնագիրը:

Նա նշել է, որ Ռումինիան անընդհատ կողմերին կոչ է անում ցուցաբերել քաղաքական կամք եւ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ համաձայն միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սեւծովյան տարածաշրջանում առկա է անկայունության իրական աղեղ, որն առաջացել է երկարաժամկետ կամ սառեցված հակամարտությունների շղթայի գոյությամբ, որոնք ցանկացած պահի կարող են «թեժանալ» եւ պետք է լուծվեն համալիր կերպով, քանի որ դրանք ազդում են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա: