Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին:

«Մենք չպետք է մոռանանք ավերածություններն ու տառապանքները, որոնք այսօր վերապրում է մեր մտերիմ ժողովուրդը, եւ որի մասին շատ քիչ է խոսվում»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ հայերն առաջիններից էին, որոնք տեսան ցեղասպանության սարսափը, եւ այժմ նրանց հետանդում են Լեռնային Ղարաբաղում:

«Եթե ԵՄ-ը նշանակություն ունի, ապա պաշտպանեք մեր եղբայրներին եւ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստը»,-եզրափակել է նա:  

Non dobbiamo dimenticare la sofferenza e la distruzione che sta vivendo un popolo a noi vicino e di cui si parla...

Опубликовано Matteo Salvini Вторник, 13 октября 2020 г.