Ուկրաինան եւ Թուրքիան մտադիր են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել Անկարա նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի ընթացքում:
Համաձայնագրի նախագիծն ընդունվել է կառավարության նիստում, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
«Հոկտեմբերի 15-17-ը հանրապետություն Ուկրաինայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է շրջանակային ռազմական համաձայնագրի նախագծի ստորագրում՝ նախարարների կաբինետի եւ Թուրքիայի կառավարության միջեւ»,- ասել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:
Ուկրաինայի անունից այդ համաձայնագիրը լիազորված է ստորագրել պաշտպանության նախարարը:
«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Տարանը:
Փետրվարին Ուկրաինա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում կողմերը պայմանավորվել էին ռազմական օգնության եւ AN-178-ի մատակարարումների մասին:



























