Թուրք հայտնի կին գրող Էլիֆ Շաֆաքը Twitter–ի իր էջում կիսվել է ադրբեջանական հրետակոծությունից հետո ավերված Սուրբ Ղազանչեչոցում թավջութակի կատարման տեսանյութով։
Էլիֆ Շաֆաքը տեսանյութին կից գրել է. «Խաղաղությանը հավատացող եւ խաղաղությունը պաշտպանելուց չհրաժարվողների համար եմ կիսվել։ Ավերակների մեջ արվեստ...։ Շնորհակալություն Կարո Փայլանին սա տեղադրելու համար»։
Նշենք, որ հայտնի տեսանյութում բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է նվագում։
Barışa inanan ve barışı savunmaktan vazgeçmeyen herkes için bu paylaşım... yıkıntılar arasında sanat, teşekkürler @GaroPaylan paylaştığınız için pic.twitter.com/xug2otGHMG
— Elif Shafak (@Elif_Safak) October 13, 2020



























