Հայաստանի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նիստին մասնակցելու:

Այս առնչությամբ նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ժամանել եմ Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Հորդորելու եմ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորներին բոլոր հնարավոր ձևերով իրենց երկրներում բարձրացնել ահաբեկչական Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները միջազգայնորեն չեզոքացնելու անհրաժեշտության հարցը։

Միևնույն ժամանակ առաջարկելու եմ հանձնաժողովին հանդես գալ խիստ ու գործնական հայտարարությամբ»։

Ժամանել եմ Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին մասնակցելու։...

Опубликовано Տիգրան Ուրիխանյան Четверг, 15 октября 2020 г.