Աթենքն Անկարային մեղադրել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասին տեղափոխող ինքնաթիռն օդի մեջ պահելու միջադեպի հետ կապված սադրանքի մեջ, հաղորդում է Kathimerini-ն:

«Չնայած նրան, որ հունական կողմերը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասին տեղափոխող կառավարական ինքնաթիռն անցնի Թուրքիայի օդային տարածքով, թորքական իշխանությունները կրկին սադրանքի են դիմել»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վասիլիս Քոյնիսը:

Ավելի վաղ հունական ERT հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ Թուրքիան Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է օդում՝ հրաժարվելով թույլ տալ թռիչքն իր օդային տարածքով:

Միջադեպի մասին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ ոչ միայն Հունաստանի իշխանություններն են ներկայացրել թռիչքի ծրագիրը, այլ նաեւ Բաղդադում դիվանագիտական պատվիրակությունը ստիպված է եղել սպասել Թուրքիայի հավանությանը:

Քոյնիսն ասել է, որ Անկարայում Հունաստանի դեսպանատունը բողոք է ներկայացրել եւ Թուրքիայի իշխանություններին խնդրել այլեւս նման անընդունելի միջադեպեր թույլ չտալ:

Թուրքիայի ԱԳՆ-ը, բնականաբար, հերքում է ինքնաթիռը պահելու կանխամտածված փորձը: