«Վեյմարի եռանկյունու» երկրները (Գերմանիա, Ֆրանսիա եւ Լեհաստան) Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի մասին մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին ասվում է երեք երկրների ԱԳՆ ղեկավարներ Խայկո Մաասի, Ժան-Իվ Լե Դրիանի եւ Զբիգնեւ Ռաուի համատեղ հայտարարության մեջ` Փարիզում նրանց հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար հրադադարը եւ կողմերին կոչ են անում խստորեն պահպանել այն»,- ասվում է փաստաթղթում: «Վեյմարի եռանկյունու» երկրները դատապարտում են շարունակվող բռնությունը, «որ կողմից էլ այն լինի»: Նախարարները նաեւ կոչ են արել առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության կարգավորման առարկայական բանակցություններ սկսել: