Կոշտ կարանտինից Ֆրանսիայի հնարավոր վնասները գնահատվել են ամսական 20 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով BFMTV-ին:
«Մենք պետք է շրջանցենք համընդհանուր մեկուսացումը: Եթե մենք հաստատենք մեկուսացման ռեժիմը այն գոտիներում, որտեղ վիրուսն ակտիվորեն տարածվում է, ծախսերը կկազմեն մոտ 5 մլրդ եվրո: Եթե լրիվ մեկուսացում մտցնենք, ապա հաշվի առնելով տնտեսական ոլորտի համար հետեւանքները՝ կարժենա ամսական 15-20 մլրդ եվրո»,-ասել է նա:
Նա հավելել է, որ այս շաբաթ Ֆրանսիայում մտցված պարետային ժամը ֆրանսիայի տնտեսության համար կարժենա 1 մլրդ եվրո:
Ֆրանսիայում պանդեմիայի սկզբից առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 000-ը: Վերջին 7 օրում հոսպիտալացվել է ավելի քան 6,5 հազար վարակակիր: Պանդեմիայի սկզբից Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 810 հազար մարդ, մահացել ավելի քան 33,1 հազարը:



























