Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով 7 սիրիացի նախարարի: Այս մասին ասվում ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ պաշտոնական ամսագրում նշվում է, որ սեւ ցուցակում են հայտնվել ներքին առեւտրի եւ սպառնողների իրավունքների պաշտպանության, մշակույթի, կրթության, արդարադատության, հիդրոէներգետիկայի եւ ջրային ռեսուրսների, ֆինանսների եւ տրանսպորտի նախարարները:
Սիրիայի մասով սեւ ցուցակում են ներառված 280 մարդ եւ 70 կազմակերպություն: Արգելված է նրանց մուտքը ԵՄ, ինչպես նաեւ սառեցված են նրանց ակտիվները: Պատժամիջոցները նաեւ ներառում են նավթի ներմուծման արգելք, որոշ ներդրումների սահմանափակումներ, Սիրիայի ԿԲ ակտիվների սառեցում, սարքավորումների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակում, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար, ինչպես նաեւ համացանցային կամ հեռախոսային կապի համար տեխնոլոգիաների եւ սարքավորումների արտահանման սահմանափակում:
Խորհուրդը հիշեցնում է, որ այժմ Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները սահմանվել էին 2011 թվականին Սիրիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան ճնշումների համար:





























