Հայաստանի տնտեսությունը պետք է բուռն զարգացում ունենա. այսինքն՝ ոչ միայն զարգացում, այլև՝ արագ զարգացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով նաեւ առցանց քննարկման տեսանյութ է տարածել:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ պետք են անվախ, ստեղծագործ մարդիկ ու նախագծեր և անվերապահ աջակցություն այդ նախագծերին: Անհրաժեշտ է ստեղծել ներդրումային ֆոնդեր, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ներդրումներ կատարել հայրենիքում` Հայաստանից և Հայաստանից դուրս:
Չպետք է հարց լինի, արդյո՞ք ներդրում կատարել, թե՞՝ ոչ, այլ հարցը պետք է լինի, թե որտե՞ղ ներդնել, ո՞ր ոլորտում, ի՞նչ ընկերությունում: Սա համընդհանուր ստեղծագործական, արդյունավետ մոբիլիզացիա է, սա մեր ամենամեծ խնդիրն է, բայց նաև՝ ամենամեծ հնարավորությունը:
USC հայագիտական հետազոտությունների ինստիտուտի/ @UUSC Institute of Armenian Studies Հայաստանի սահմաններին վերաբերող առցանց քննարկում»:





























