Կառավարության աջակցության ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Տվյալ նախագիծը, նրա խոսքով, բաժանված է երկու մասի՝ հումքի ձեռբերման համար տոկոսադրույքների սուբսիդավորում եւ ձեռնարկությունների կողմից վերամշակող սարքավորումների ձեռքբերում լիզինգով 8 տարի ժամկետով:





























