Թբիլիսիում միկրոֆինանսական կազմակերպության շնեքից ազատ է արձակվել վեց մարդ, քիչ առաջ հաղորդել է «Ռուստավի 2» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Պաշտոնական հաստատում դեռ չկա:

Պարեկային ոստիկանության ղեկավարն ավելի վաղ հաղորդել էր, որ պատանդ է վերցվել միկրոֆինանսական կազմակերպության ինն աշխատակից:

Տղամարդը ներխուժել է միկրովարկային կազմակերպություն 17:00-ի շրջանում: Հանրապետության ՆԳՆ տեղեկություններով՝ նա պատանդ է վերցրել ինը մարդու: Շենքը շրջափակված է, տեղում նաեւ գտնվում են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ: ՆԳՆ-ն կոչ է արել բոլոր հեռուստաալիքներին դադարել ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից:

Դեմքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ  Վրաստանի ՔՕ «Կողոպուտ» եւ «Հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում» հոդվածների հատկանիշներով: