Ուժայինները բերման են ենթարկել տղամարդուն, որը Թբիլիսիում պատանդ էր վերցրել միկրոֆինանսական կազմակերպությունում աշխատակիցներին, հայտնել է պարեկային ոստիկանության ղեկավար Վաժա Սիրաձեն:

«Միջոցառումը հաջողությամբ ավարտվել է: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, զինված պատանդառուն բերման է ենթարկվել»,-հավելել է նա:

Սիրաձեի խոսքով՝ քննչական գործողությունները շարունակվում են: