Երկու տղամարդ է ձերբակալվել թմրանյութեր վաճառելու եւ ստացված գումարով զենք ձեռքբերելու համար, որը նախատեսված էր հետագայում ռասական պատերազմի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսպանական ոստիկանությանը:

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ երկու կասկածյալները ցանկացել են գնել զենք եւ ստեղծել «սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցների մեկուսացված խմբավորումներ»:

Խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել է նացիստական դրոշ եւ սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցների այլ խորհրդանիշներ:

Իրավապահները հայտնաբերել են նաեւ հաղորդագրություններ, որոնք գրել են ձերբակալված նացիսները՝ ի նշան ահաբեկիչ Բրենթոն Թարանթի պաշտպանության, որը սպանել էր ավելի քան 50 մահմեդականի Նոր Զելանդիայում:

Տղամարդիկ արդեն կանգնել են դատարանի առաջ զենք ու պայթուցիկ նյութեր պահելու, ահաբեկչությունը սատարելու եւ այլ մեղադրանքներով:

Նրանց ազատել են գրավի դիմաց: