Գերմանիայում տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել անցած տարի Գալ քաղաքում հրեաների համար սուրբ Յոմ Կիպուրի օրը սինագոգի վրա հարձակման համար, հաղորդում է Reuters-ը:
Նաումբուրգի շրջանային գերագույն դատարանը Ստեֆան Բ.-ին մեղավոր է ճանաչել սպանության, մահափորձի եւ դրա դրդման մեջ: Ստեփան Բ.-ն, ով ուղիղ եթերում հեռարձակել է Գալում հրաձգությունը, խոստովանել է, որ կատարել է հանցանքը եւ որ առաջնորդվել է ուլտրաաջ հակասեմական մոտիվներով:
Գերմանիայում ցմահ ազատազրկումն ունի անորոշ ժամկետ եւ կարող է փոխարինվել պայմանական վաղաժամ ազատազրկմամբ 15 տարի անց:
Հակասեմական հանցանքները հատկապես զգայուն են Գերմանիայում Հոլոքոստի ժառանգության պատճառով:





























