Գաղտնիք չէ, որ Հայաստանում բուհական համակարգը լուրջ ճգնաժամի մեջ է: Այս մասին փետրվարի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյան:
Նախարարի խոսքով ՝ գիտական ոլորտը նույնպես խոր ճգնաժամի մեջ է:
«Դպրոցական կրթությունը փոխկապակցված է բուհական եւ գիտական ոլորտների հետ, եւ դրանք հնարավոր չէ միմյանցից անջատ պատկերացնել: Ճգնաժամի պատճառը համակարգի թերարժեքությունն է: Բուհական համակարգում տեղի ունեցող գործընթացներն ապացուցում են դրանք կառավարելու անկարողությունը: Բուհ-պետություն-իշխանությունները սկսեցին դիմակայել միմյանց, ինչի արդյունքում անառողջ մթնոլորտ ստեղծվեց, իսկ դա անընդունելի է ցանկացած կառավարության համար ցանկացած իրավիճակում»,- պարզաբանեց նախարարը: Բացի այդ, ինչպես նշեց Դումանյանը, խնդրահարույց է դարձել նաեւ բուհի կառավարման կառույցներում բիզնեսի ներկայացուցիչ նշանակելու հարցը: Միեւնույն ժամանակ, պետությունն իրավունք չունի խառնվել այս բոլոր գործընթացներին, ինչը, ըստ նախարարի, նույնպես անընդունելի է:
Ըստ նրա` անտրամաբանական է նաեւ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում ուսանողների պարտադիր ներկայության պահանջը, ինչպես նաեւ` բուհերի ֆոնդերում, քանի որ եւ ուսանողը, եւ դասախոսը չեն կարող լինել մի կառույցում, որում նրանք պետք է լսեն զեկույցները եւ գնահատեն իրենց վերադասներին, այդ թվում` ռեկտորներին: Այստեղ, նախարարի կարծիքով, շահերի բախումն ակնհայտ է:
«Մինչդեռ բուհերի աշխատանքը պետք է հասկանալի լինի հիմնադիրների համար: Նոր օրենքով նախատեսվում է զգալիորեն կրճատել հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը: Ներկայումս բուհի խորհրդի կազմը 34 ներկայացուցիչ է ներառում, այդ թվում` 50 տակասո գործադիր իշխանությունից եւ գերատեսչություններից: Մինչդեռ հանրապետությունում կա 16 պետական բուհ, ինչը լուրջ խնդիրների է հանգեցնում երկրի բուհական համակարգում: Այժմ կառավարման խորհուրդներում կլինի 9 մարց, որից 5-ը` լիազոր մարմնից եւ 4-ը` նուհից,այդ թվում` ուսանողներ», - ընդգծեց Դումանյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, բուհի ղեկավարի ընտրությունը կսկսվի գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտից վեց ամիս առաջ: Թեկնածուների թիվը չպետք է գերազանցի երեք անձը: Նրանց անունները ներկայացվում են իրավասու մարմնին, որն ընտրություն է կատարում հօգուտ որոշակի թեկնածուի: Չի բացառվում, որ լիազոր մարմինն ընդհանրապես ոչ մեկի վրա չկանգնեցնի իր ընտրությունը: Ստեղծվող կամ վերակազմավորվով բուհում մինչեւ Խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորի պաշտոնակատար է նշանակում ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով: Սա նշանակում է, որ օրենսդրական նախաձեռնությունը, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին բուհի ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնակատար նշանակելու միաձայն իրավունք է տալիս:
Նախարարը նշեց, որ պետական բուհի հիմնադիրը` ի դեմս պետության, պետք է 100 տոկոսով պատասխանատվություն կրի յուրաքանչյուր կոնկրետ բուհում իրավիճակի համար: Անհամատեղելի պետք է լինեն նաեւ երկու ղեկավար պաշտոնները քաղաքական եւ կրթական ոլորտում: Համալսարանների մասնաճյուղերի ղեկավարներին իր հրամանով նշանակելու է ռեկտորը:
Նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել նաեւ գիտության ոլորտում, որտեղ պետության հիմնական խնդիրը լինելու է երիտասարդ կադրերին իր համակարգ ներգրավելու փորձը: Անհրաժեշտ իրավական հիմքեր են դրվում գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ սերտ համագործակցության խորացման, ինչպես նաեւ դրանց աստիճանական ինտեգրման` գիտական կազմակերպությունների անկախ գործունեության, հետազոտական ցանցերի եւ կոնսորցիումների ձեւավորման, ինչպես նաեւ հետազոտական ինստիտուտների` բուհերի կազմում ընդգրկման համար: «Սակայն գիտության կառավարման համակարգը հարցեր է առաջացնում: Նախատեսվում է ակադեմիական հաստատություններին միավորվելու հնարավորություն ընձեռել: Այդ հաստատությունների աշխատանքը կհամակարգի համապատասխան լիազոր մարմինը»,- նշեց Դումանյանը:





























