Մեզ համար կանխատեսելի էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են քրեական հետապնդում սկսել հասարակության մեջ վստահություն եւ հեղինակություն վայելող մարդկանց նկատմամբ: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա` նման գործողությունները նպատակ ունեն շեղել մարդկանց ուշադրությունն օրհասական խնդիրներից:
«Վերջին երեք տարվա ընթացքում նման դեպքեր շատ են եղել: Դրանցից մեկը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:





























