Երկու հարավկորեացի միլիարդատերեր խոստացել են իրենց կարողության կեսը նվիրաբերել բարեգործությանը, հաղորդում է AFP-ը:

Հարավային Կորեայում հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածի հիմնադիր Կիմ Բոմ Սուն հայտարարել է, որ իր բաժնեմասերի կեսից ավելին՝ 9,6 մլրդ դոլար, կնվիրաբերի «սոցիալական խնդիրները լուծելու» համար:

Դրանից հետո սննդի առաքման Woowa Brothers հավելվածի հիմնադիր Կիմ Բոնգ Ջինը եւ նր կինը՝ Բոմի Սուլը, «նվիրաբերության երդում» են ստորագրել: Նվիրատվական նախաձեռնությունը հիմնադրվել է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի եւ Ուորեն Բաֆեթի կողմից: