Lada Niva Travel-ի սերիական արտադրությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ գործարանը ամբողջությամբ անցել է Lada Niva Travel-ի արտադրության: Հին ամենագնացի արտադրությունը դադարեցվել, հաղորդում է RG-ը:

Տվյալ տեղեկությունը հաստատել են ԱվտոՎԱԶ-ում:

Lada Niva-ն դեռ կարելի է գտնել ռուսական ապրանքանիշի դիլերական ցանցում: Մարտի 3-ի դրությամբ մնացել է 193 նմուշ: Ստանդարտ գինը սկսվում է 738 000 ռուբլիից: Off-road տարբերակը՝ 824 000 ռուբլիից:

Lada Niva Travel-ի վաճառքը սկսվել է այս տարվա փետրվարի 9-ից: Սովորական տարբերակով մոդելի արժեքը կազմում է 747 900 ռուբլի, Off-road տարբերակը՝ 844 900 ռուբլի: