Կիպրոսը նախատեսում է առաջիկա ամիսներին օգտագործել հազարավոր ընկերությունների սեփականատերերի ռեգիստրը՝ բացելով անթափանց եւ բարդ կորպորատիվ կառույցների գաղտնիության շղարշը, հաղորդում է Reuters-ը:
Կղզում տեղակայված հազարավոր ընկերությունների մասին մանրամասն տեղեկությունները կհավաքվեն մարտի 16-ից եւ կմտնեն, այսպես կոչված, վերջնական շահառուների ռեգիստր (UBO):
Աջակիցները ասում են, որ ռեգիստրը, որը փողերի լվացման դեմ պայքարի Եվրամիության կանոնների պահանջն է, կարող է փոխել խաղի կանոնները Կիպրոսի համար, ինչը, ըստ ակտիվիստների, նախկինում մագնիս է հանդիսացել նրանց համար, ովքեր թաքցնում են հարստությունը:
«Մենք ընկերություններին վեց ամիս ժամանակ կտանք համակարգ մուտք գործելու բոլոր մանրամասները հավաքելու համար»,- ասել է Կիպրոսի էներգետիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ավագ վարչական աշխատակից Անտոնիա Ֆաիտա-Ստավրիդեն, ով համակարգում է նախագիծը։
Փորձագետները կանխատեսում են, որ որոշ ընկերություններ կնախընտրեն փոխել իրավասությունը, քան բացահայտել իրենց շահառու սեփականատերերին:




























