Իսրայելը եւ Կիպրոսը ծովային սահմանին գազի պաշարների վերաբերյալ փոխհամաձայնության են հասել, հաղորդում է AP-ը:

Կիպրոսի ջրերում գազի հանքավայրի մշակումը ժամանակավոր դադարեցվել է, այդ պատճառով դրա ոչ մեծ մասը հասնում է մինչեւ Իսրայելի ծովային գոտի: Առաջին անգամ հանքավայրը բացվել է 2011 թվականին:

Կիպրոսի էներգետիկայի նախարար Նատաշա Պիլիդեսը հայտնել է, որ ինքն ու իր իսրայելցի գործընկեր Յուվալ Ստեյնիցը համաձայնեցրել են խնդրի լուծման շրջանակները, եւ խորհուրդներ փոխանցել նախագծին մասնակցող ընկերություններին:

Աֆրոդիտա հանքավայրում գազի պաշարները գնահատվում են 4,1 տրիլիոն խորանարդ ֆուտ:  

Կիպրոսը, Իսրայելն ու Հունաստանը երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել ստորջրյա էլեկտրական մալուխի ստեղծման մասին, որը կանցնի Միջերկրական ծովի միջով եւ կկապի դրանց էլեկտրական ցանցերը: