Մաքսիմ Թադեւոսյանը, ով զբաղեցնում է Rambler & Co խմբի գործադիր տնօրենի պաշտոնը, հեռանում է ընկերությունից, որպեսզի «կենտրոնանա իր սեփական նախագծերի զարգացման վրա», վկայում է խմբի հաղորդագրությունը: Ընկերությունը չի հստակեցրել, թե ով է զբաղեցնելու Թադեւոսյանի տեղը: Խմբում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ թեկնածուն դեռ չի հաստատվել, եւ որ որոնումները շարունակվում են:

Մաքսիմ Թադեւոսյանը Rambler & Co-ում աշխատում է 2014 թվականից, երբ նշանակվեց գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: 2018-ին նա դարձավ Rambler Group-ի գործադիր տնօրենի կոմերցիայի հարցերով տեղակալ, իսկ 2019-ին նշանակվեց Rambler & Co.-ի գործադիր տնօրեն: Այս պաշտոնում նա համակարգում էր Rambler Group-ի բոլոր լրատվամիջոցների աշխատանքը՝ ներառյալ Lenta.ru-ն, Gazeta.Ru-ն, «Չեմպիոնատը», «Ֆիրմայի գաղտնիքը», LiveJournal-ը, Rambler պորտալը եւ մյուսները: Պարոն Թադեւոսյանը նաեւ պատասխանատու էր խմբի առեւտրային բլոկի, «Աֆիշա» պորտալի եւ տոմսերի վաճառքի «Ռամբլեր․Կասսա» առցանց ծառայության աշխատանքի համար: