Facebook-ը թողարկում է Instagram Lite-ը 170 երկրներում, ինչը թույլ կտա վատ ինտերնետ ունեցող օգտատերերին հասանելիություն ստանալ սոցցանցերի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:
Instagram Lite-ը հասանելի կլինի Android-ի հիմքով հեռախոսների համար եւ կպահանջի ավանդական տարբերակից պակաս թողունակություն: Հավելվածի համար պետք է ընդամենը 2 մեգաբայթ՝ Instagram-ի համար 30 մեգաբայթի դիմաց: Այն հասանելի է արդեն Հնդկաստանում, Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում:
«Դրանք այն շուկաներն են, որտեղ ամենից շատ պահանջարկ կա»,-ասել է Թել Ավիվում Facebook-ի արտադրանքի կառավարման գծով տնօրեն Ցախ Հադարը:
Նա ասել է, որ իր թիմն այժմ աշխատում է Facebook-ի համար թվային դրամապանակի ուղղությամբ: Նրա խոսքով՝ եւս մեկ նախաձեռնություն է Facebook-ի խանութները փոքր ձեռնարկությունների համար:




























