Բրիտանական ոստիկանությունը լոնդոնցի սպային մեղադրանք է առաջադրել 33-ամյա Սառա Էվերարդի առեւանգման եւ սպանության համար, որի անհետացումը նախորդ շաբաթ կանանց շրջանում զայրույթ եւ վախ է առաջացրել, հաղորդում է Reuters-ը:
48-ամյա կոնստեբլ Ուեյն Քոուզենսը, ով զբաղվում էր դիվանագիտական շենքերի պահպանությամբ, արդեն այսօր կկանգնի դատարանի առջեւ:
Էվերարդն անհետացել էր մարտի 3-ին, երբ վերադառնալիս էր եղել Լոնդոնի հարավում ապրող իր ընկերոջից տնից։
Լոնդոնի ոստիկանությունը անհետացած կնոջ մարմինը հայտնաբերել էր անտառում։
Էվերարդի անհետացմանը բուռն արձագանքից հետո ՆԳ նախարար Փրիթի Փաթելը ասել է, որ հնարավոր ամեն բան կանի կանանց ու աղջիկներին պաշտպանելու համար։
«Յուրաքանչյուր կին եւ աղջիկ պետք է ազատ լինի մեր փողոցներով շրջելիս՝ առանց հետապնդումների, դաժան վերաբերմունքի կամ բռնության չնչին վախի»,- գրել է նա Twitter-ում:
Այնուամենայնիվ, ոստիկանությունը քննադատության է ենթարկվել շաբաթ օրը պլանավորված Reclaim These Streets զգոնության ցույցի կազմակերպիչների կողմից։ Ցույցը պետք է անցկացվեր այն վայրի մերձակայքում, որտեղ վերջին անգամ տեսել էին Էվերարդին, սակայն ոստիկանները հայտարարել են, որ այն չի կարող տեղի ունենալ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
Նշվում է, որ ոստիկանությունը գրավի դիմաց ազատ է արձակել այն կնոջը, ով, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Քոուզենսի ընկերուհին է եւ կասկածվում է հանցագործությանը մասնակցելու մեջ:




























