Փարիզում ոստիկանը գործարկել է ծառայողական զենքն անհայտ տղամարդու նկատմամբ, որը սպառնում էր նրան սառը զենքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանությանը:
«Փարիզի 18-րդ շրջանում ոստիկանին սպառնացել են սառը զենքով, նա ստիպված էր կիրառել ծառայողական զենքը»,-ասված է թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հաստատվել է անվտանգության պարագիծը: Քաղաքացիներին խնդրում են խուսափել այդ շրջանում այցելություններից:
Ֆրանս Պրեսս գործակալության հաղորդմամբ՝ անհայտ անձը սպանվել է ոստիկանի կողմից:




























