Ever Given կոնտեյներատարին չեն թողնի դուրս գա Սուեզի ջրանցքից մինչ միջադեպի հետաքննության ավարտը: Այն հարյուրավոր նավերի խցանման պատճառ էր դարձել: Այս մասին հայտնել է ջրանցքի կառավարման ղեկավար Ուսամա Ռաբիան, հաղորդում է Al-Arabiya-ը:

Ընդ որում, նա նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որքան կտեւի հետաքննությունը:

Մարտի 23-ին ուժգին քամու եւ ավազե փոթորկի պատճառով նավը պատնեշել էր Սուեզի ջրանցքի միագիծ երթեւեկությամբ ջրուղու հարվային հատվածը՝ փոխելով ուղղությունը եւ քթամասով ու նավախելով հենվելով ջրանցքի հակադիր ափերին: