Գոյություն ուենեն Վալֆգանգ Ամադեուս Մոցարտի մահվան բազմաթիվ վարկածներ: Դրանցից հիմնականի համաձայն` հենց ինքը` մեծ կոմպոզիտորը կասկածել է, որ իրեն թունավորել են, եւ, ըստ ժողովրդական խոսք ու զրույցի, մեղավորը եղել է Անտոնիո Սալիերին: Սակայն Մոցարտը կարող էր թունավորել ինքն իրեն` ընդունելով սեւ ներկ (ծարիր), որն այն ժամանակ գործածվում էր տենդի դեմ:  Ըստ համաճարակաբանական նոր  հետազոտությունների` այն կարող էր առաջացնել ստրեպտոկոկի վարակ, որը 1791 թ-ին տարածված էր Պրահայում, որտեղ էլ վախճանվել էր կոմպոզիտորը:

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի SUNARC հետազոտական կենտրոնի աշխատակից  Ուիլյամ Գրանտը եւ ավստրիացի էնդոկրինոլոգ Շտեֆան Պիլցը Medical Problems of Performing Artists հանդեսում հրապարակված հոդվածում կարծիք են հայտնել, որ 35 տարեկանում մահը  առաջին հերթին պայմանավորված էր ողջ կյանքի ընթացքում  Մոցարտի ընդհանուր հիվանդոտությամբ, որի հիմնական պատճառը վիտամին D-ի անբավարարության էր:

Մոցարտը մեծացել էր Զալցբուրգում, որտեղ հյուսիսային կլիմայի պատճառով վիտամեն D արտադրվում է տարվա մեջ վեց ամիս: Բացի այդ, Մոցարտը վաղ հասակից ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել է փակ տարածքում` դուրս չգալով արեւի տակ: Արդյունքում ողջ կյանքում նա տառապում էր տենդից եւ տարատեսակ մրսածություններից, գրում է compulenta.ru-ն:

Ըստ փորձագետների` կյանքը շարունակելու համար Մոցարտը պետք է ապրիլից սեպտեմբեր ամեն օր ընդամենը  10–20 րոպե անցկացներ արեւի տակ: