Թուրքիայի ժանդարմական ուժերի գնդապետ Յունալ Օդեմիշը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի խորհրդական է նշանակվել։ Ինչպես գրում է թուրքական «Sabah» թերթը, նշանակումն իրականացվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ պայմանավորվածության շրջանակներում։

Յունալ Օդեմիշը Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ կտա՝ ինչպես վեց ամսվա ընթացքում ժանդարմական ստորաբաժանումներ ստեղծել։ Թուրքիայում այդ զորքերը գյուղական համայնքներում կատարում են ոստիկանության գործառույթները։

Թուրք ռազմական խորհրդատուներն Ադրբեջանում աշխատում են 14 տարի, սակայն նրանցից ոչ ոք նման բարձր պաշտոն մինչ օրս չի զբաղեցրել։