2010 թ. մայիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 71 դեպք, բացահայտվել է 58-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 76 դեպքից բացահայտվել է 69-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։



























