Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ըստ ամենայնի, չի մասնակցի Աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ այն սկսվում է այս տարվա հունիսի 10-ին` Հարավաֆրիկյան հանրապետությունում:

Ինչպես տեղեկացնում է News of the World-ը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն չի ցանկանում այս ֆուտբոլիստին տեսնել Անգլիայի հավաքականի կազմում: Դրա պատճառն, հավանաբար, այն է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում Ֆերդինանդն անց է կացրել ընդամենը 12 հանդիպում:

Նույն աղբյուրի համաձայն, Կապելլոն Ֆերդինանդին կընդգրկի ՀԱՀ մեկնող ֆուտբոլիստների շարքում միայն այն դեպքում, եթե «Մանչեսթերի» պաշտպանը լիովին առողջ լինի: