Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հրաժարական է ներկայացրել Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Բրաունը հայտարարել է, որ պատրաստվում է լքել նաեւ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Հնարավոր է, որ Բրաունը հեռանա քաղաքականությունից:
Նա թագուհուն առաջարկել է վարչապետ նշանակել Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեվիդ Քեմերոնին: Նույն օրը Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնը, թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, գլխավորել է երկրի կառավարությունը։
Նշենք, որ 13 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պահպանողականները կարողացան շրջանցել լեյբորիստներին։




























