ԱՄՆ-ում Պենտագոնի էներգետիկ սատարման կենտրոնի կողմից կազմակերպված խորհրդաժողովին Վրաստանը ներկայացնում է «Սիլք Ռոուդ գրուպը»։

Ինչպես հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, արդեն մի քանի տարի է, ինչ «Սիլք Ռոուդ գրուպը» վառելիքով է ապահովում Աֆղանստանում ամերիկյան ավիացիային։ Իսկ մեկ շաբաթ առաջ գործի է դրվել մի նոր նախագիծ, որի շրջանակներում Իրաքից Աֆղանստան Պենտագոնի զենքի փոխադրումը թուրքական ընկերությունների հետ կրկին կապահովի «Սիլք Ռոուդ գրուպը»։ Ինչպես հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ռամիշվիլին, «Սիլք Ռոուդ գրուպը» կդառնա հիմնական փոխադրող ընկերությունը, որը վրացական նավահանգիստներից բեռները կհասցնի Աֆղանստան։