Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն աստիճանաբար: Ադ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ Վրաստանում կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ընթացքում խոսքը գնացել է վրաց-ռուսական հարաբերությունների մասին: «Մենք խոսել ենք այն մասին, որ չնայած բազմաթիվ անհաղթահարելի արգելքներին, այդուհանդերձ իրատեսական կլինի հասնել շատ հարցերի, այդ թվում՝ առեւտրի եւ այլ ոլորտներում հարաբերությունների ուղղությամբ: Մենք քննարկել ենք իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, այդ տարածքների նկատմամբ պետական ռազմավարությունը: Խոսել ենք պարտավորությունների կատարման մասին՝ Պերեւիից, Ախալգորիից եւ Կոդորից ռուսական զորքերի դուրսբերման առումով»,- ասել է Սեմնեբին:

Նշենք, որ Սեմնեբին այցով Վրաստան է ժամանել մայիսի 12-ին: