Անկարան հավատարիմ է մնում հայ-թուրքական արձանագրություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
«Թուրքիան ցանկանում է նորմալ եւ վստահելի հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Մենք առաջին անգամ Հայաստանի հետ արձանագրություններ ենք ստորագրել եւ շարունակում են բարեկամության ձեռք մեկնել: Մենք այժմ աշխատում ենք այդ արձանագրությունների իրականացման ժամանակացույցի վրա»,- Բաբաջանի խոսքերն է մեջբերել թուրքական Milliyet թերթը:
Բաբաջանը նաեւ մատնանշել է Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարձր մակարդակը: «Այդ գործոնն առավել կամրապնդի մեր դերը տարածաշրջանային գործընթացներում»,- նկատել է Բաբաջանը:




























