Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հերքել է այն տեղեկատվությունը, որ թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն կարող է մոտ ժամանակներս հեռանալ ակումբից:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում մամուլում ակտիվ քննարկվում է Մոուրինիոյի` Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հարցը: Սակայն «Ինտերը» հերքում է բոլոր խոսակցությունները` նշելով, որ պորտուգալացի մարզիչն երկու տարվա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: «Աշխարհի եւ ոչ մի մարզչի հետ մենք բանակցություններ չենք վարել, ինչի մասին գրում էին իտալական լրատվամիջոցները: Մոուրինիոն ակումբի հետ ունի պայմանագիր մինչև 2012 թվականը, և նա կենտրոնացած է միայն թիմի գործերի վրա»,- ասվում է «Ինտերի» պաշտոնական կայքում:
Նույն խնդրին անդրադարձել է նաեւ ինքը` Մոուրինիոն. «Ես ոչ մի ակումբի հետ չեմ բանակցել, և հիմա ինձ հետաքրքրում են միայն „Սիենայի“ ու Մյունխենի „Բավարիայի“ հետ գալիք հանդիպումները, ուրիշ ոչինչ»,- ասել է նա:



























