Ընթացիկ տարվա ամռանը Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակ կբացվի։ Այս մասին «Էրեթի» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում դաշինքի սպա Զբիգնեւ Ռիբացկին։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկների որոշմամբ Վրաստանում գործունեություն ծավալած գրասենյակը կղեկավարի տարբեր ոլորտներ։ «Մենք կենտրոնանալու ենք ոչ թե կոնկրետ տարածաշրջանի, այլ կոնկրետ ոլորտների վրա՝ ազգային դիվանագիտություն, կրթություն եւ քաղպաշտպանություն»,- հստակեցրել է Ռիբացկին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն մինչ այժմ կա միայն Հարավային Կովկասում։