Ադրբեջանի արտգործնախարարությունը լրացրել է իր «սեւ ցուցակը», որում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիները: Այս անգամ ցուցակում են հայտնվել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդները:
Ցանկում հայտնվել են Ֆրանսիայի Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Փարիզի ներկայացուցիչ Ծովինար Մելքոնյանը, անկախ ֆրանսիացի դիտորդ Մորիս Բոննոն, գերմանացի քաղաքագետ Հարթմութ Էկկելը, Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Հոլանդիա-ԱՄՆ առաքելության ղեկավար Մայքլ Կովակը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշենկոն եւ Կոնստանտին Զատուլինը, փորձագետ Անդրեյ Արեշեւը, Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Ժոզե Արբոն, չեխ կինոռեժիսոր Մախթին Մախդալը եւ այլք:



























