Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը հայտարարություն է տարածել եւ նշել, թե "Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերում: Այն կոչ է անում շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար` Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են կայացել, որոնք միջազգային մոտ 100 դիտորդների կողմից բնորոշվել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ:



























