Աշխարհում առաջին ստորջրյա նիստն է անցկացրել Մալդիվների կառավարությունը եւ նախագահը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին: Անսովոր արարողությունը, որն անց էր կացվում Հնդկական օվկիանոսում՝ 3մ խորությամբ, նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կլիմայի գլոբալ փոփոխությունների վրա։
BBC-ի հաղորդմամբ, կառավարությունը ժեստերի միջոցով փաստաթուղթ է մշակել (նախարարներից երեքը բացակայում էին), որն ուղղված է դեկտեմբերին Կոպենհագենում անցկացվելիք կլիմայի փոփոխման հարցերը քննարկող ՄԱԿ-ի համաժողովի մասնակիցներին:
Նիստից հետո կառավարության անդամները աճուրդի են հանելու ջրասուզակի զգեստները, իսկ ստացված միջոցները փոխանցելու են մարջանի խութերի պահպանմանը: Միեւնույն ժամանակ, երկրի նախագահը, ով պրոֆեսիոնալ սուզորդ է, մտադրություն ունի անցկացնելու ստորջրյա մամուլի ասուլիս:




























