ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հաղթանակ է համարում դեկտեմբերի 7-ին հրապարակված ՄԱԿ-ի դատարանի որոշումը ՀՀ-ի դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի մասին։ Նա կոչ արեց զերծ մնալ միջազգային դատական ատյանների որոշումների նկատմամբ մաքսիմալիստական մոտեցումից։
«Այն, որ մենք այս տեսքով որոշում ենք ստացել, միանշանակ հաղթանակ է։ Անհրաժեշտ է զերծ մնալ միջազգային դատական ատյանների որոշումների նկատմամբ մաքսիմալիստական մոտեցումից»,-ասաց Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն սեպտեմբերի 16-ին ընդդեմ Ադրբեջանի դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանը։ Դիմումը վերաբերում է մի քանի ոլորտների՝ գերիների եւ պատանդների վերադարձ, ԱՀ-ի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, դրանց նկատմամբ հասանելիություն, հայերի նկատմամբ հայերի նկատմամբ ատելության քարոզչության դադարեցում, որպեսզի Ադրբեջանը չսրի իրավիճակը եւ զեկույցներ ներկայացնի իր քայլերի մասին։ Մինչ գործն ըստ էության դիտարկելը Հայաստանը միջնորդել է միջանկյալ միջոցներ ձեռնարկել։
Կիրակոսյանը նշեց, որ Դատարանը սահմանափակված չէ կողմերի պահանջներով։ Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա դատարանը վճռել է, որ պահանջը չի բխում ռասայական խտրականության բոլոր տեսակների բացառման մասին կոնվենցիայի դրույթներին եւ վերաբերում է ՄՄԻ-ին։ Միաժամանակ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել այդ անձանց բոլոր իրավունքները, նրանց չենթարկել անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, ինչ վերաբերում է ատելության քարոզչությանը, դատարանը հայտարարել է, որ բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող հայատյացության քարոզչությունը կարող է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը սպառնալիք է ներկայացնում ֆիզիկական եւ հոգեկան մակարդակներում։ Դատարանը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու կառույցները պետք է կանխեն նման քարոզչության դրսեւորումը։
Ինչ վերաբերում է հայկական մշակութային վայրերը ոչնչացումից պաշտպանելուն, դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Կիրակոսյանի խոսքով՝ այս բոլոր որոշումները պարտադիր բնույթ են կրում։ Դատարանը իր որոշման մասին կտեղեկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը լիազորված է հետեւել որոշումների կատարմանը։
Այն դեպքում, եթե ԱՀ-ն չկատարի որոշումները, նախատեսվում է գործընթաց մի քանի փուլերով։
Սակայն, ինչպես խոստովանեց Կիրակոսյանը, մեխանիզմներն այդչափ մշակված չեն եւ կապված են գլոբալ քաղաքականության հետ։ Ուստի, նրա խոսքով, Հայաստանը պետք է ուժեղացնի իր աշխատանքը դիվանագիտական եւ տեղեկատվական ոլորտներում։ Նր խոսքով՝ որոշման օրը ադրբեջանական կողմը սկսեց կեղծ թեզեր տարածել՝ խեղաթյուրելով դատարանի որոշումը եւ ներկայացնելով այն, ինչ չկա, ինչը խոսում է գործընթացի վրա Բաքվի հնարավոր ազդեցության մասին։
Հաջորդ փուլում գործն ավելի մանրամասն կներկայացվի, եւ, ամենայն հավանականությամբ, այս փուլը կտեւի մոտ մեկ տարի։ Հայաստանը մտադիր է ապացուցողական լայն բազա ներկայացնել։ Նոր լսումներ են սպասվում։ «Թեպետ Ադրբեջանը խախտում է, ամեն դեպքում, նման որոշումները որոշակի արդյունավետություն կունենան։ Երբ Հայաստանը հայց ներկայացրեց անհետաձգելի միջոցների մասին, ԱՀ-ի վարքագծի փոփոխություն նկատվեց. Օրինակ՝ ռազմավարի պուրակից հեռացրեցին մանեկեններն ու սաղավարտները: Դրա մասին նշեց նաեւ դատարանը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։





























