Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ տնից գողություն են արել: Տիչինայի փողոցի նշված տուն մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 13.00-ից դեկտեմբերի 7-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, գողացել են ոսկյա զարդեր: Հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է Երևանի Շահումյանի 16-րդ փողոցի 27-ամյա բնակիչը: Նա բերման է ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: