Այսօրվա ակցիան մեկօրյա բնույթ չի կրում։ ԲԴԽ անդամները շարունակում են մնալ հանրային ճնշման տակ։ Այս մասին Բարձրագույն դատական ​​խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ ակցիայի նպատակն օրենքը պաշտպանելն է։

«Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձի։ Այսօրվա ակցիան, որը տեղի է ունենում ԲԴԽ շենքի դիմաց, կդառնա նախազգուշացում։ Այն շարունակական կլինի»,-ասաց Մանուկյանը։